ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ ռուսական զենքի նոր գնումներից

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ ռուսական զենքի նոր գնումներից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիային եւ ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցներին կոչ է արել ձեռնպահ մնալ ռուսական զենքի նոր գնումներից:

Էնթոնի Բլինկենը զգուշացրել է, որ ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական համալիրի հետ «էական ծավալի գործարքները» կարող են նոր պատժամիջոցների պատճառ դառնալ՝ ի լրումն այն միջոցների, որոնք Վաշինգտոնն արդեն ձեռնարկել է:

Խոսելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշման մասին, պետքարտուղարն ասել է, որ հաշվի առնելով Ջո Բայդենի երկարամյա դիրքորոշումը այդ հարցում, այն չպետք է անակնկալ լիներ:

Էնթոնի Բլինկենն ասել, որ Բայդենը եւ Էրդողանը «լավ հեռախոսազրույց» են ունեցել եւ ԱՄՆ նախագահը պատրաստվում է հանդիպել իր թուրք պաշտոնակցին հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում