Ես ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ. Անդրանիկ Քոչարյանը՝ կին օպերատորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ. Անդրանիկ Քոչարյանը՝ կին օպերատորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դուք օպերատոր եք և կանգնեք այնտեղ, որտեղ Ձեզ համար նախատեսված է: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պահանջելով, որ օպերատոր Միլենա Պողոսովա կանգնի այն վայրում, որը նախատեսված է լրագրողների և օպերատորների համար:

«Դուք հիմա պատգամավորի տեղում եք նստած ․․․ կանգնեք էնտեղ, որտեղ ձեզ համար նախատեսված է ․․․ չէ, հիմա ես նիստը դադարեցնե՞մ։ Ես ասեմ՝ ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ»,– ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում