Փաշինյանը Կազանում խոսել է գերիների, խաղաղապահների ու Ադրբեջանի պահվածքի մասին

Փաշինյանը Կազանում խոսել է գերիների, խաղաղապահների ու Ադրբեջանի պահվածքի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կազանում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ է գնահատում։

«Ցանկանում եմ հատկապես նշել Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։ Եվ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ եմ գնահատում, դա արդեն մեզ համար ակնհայտ է», – ասել է Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ ընթանում է եռակողմ հանձնաժողովի աշխատանքը, որը գլխավորում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները:

«Բայց ուզում եմ նշել, որ, ցավոք, Ադրբեջանը մինչ օրս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շատ կարևոր կետը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ պահված անձանց վերադարձին», – ասել է Փաշինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին այն ջանքերի համար, որոնք գործադրվում են հարցը լուծելու համար։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում