Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու. Զախարովա

Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այց կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը`Բաքու: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Գոյություն ունեցող պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը մայիսի 5-6-ն աշխատանքային այցեր կկատարի Երևան, իսկ մայիսի 10-11-ը ՝ Բաքու»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում