Մայիսի 1-ից ջրամատակարարումը կլինի ժամով

Մայիսի 1-ից ջրամատակարարումը կլինի ժամով

«Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունը ներկայացրել է սպասարկվող բնակավայրերի ջրամատակարարման ժամանակացույցը։

«Հարգելի սպառող,

Հրապարակված ջրամատակարարման ժամանակացույցն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2021 թ. մայիսի 1-ից մինչև 2021 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Հրապարակված ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» /Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար/, veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Լվովյան 2,

Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման ժամանակացույցը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթ արների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին:

Մասնավոր տնատիրություններում վթ արները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը»,-նշված է հայտարարության մեջ։

Ցանկն ամբողջությամբ՝ ստորև

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում