Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական պայքարի ստորաբաժանումները միջքաղաքային ավտոբուսների ամենամեծ կայարաններից մեկում հայտնաբերել և առգրավել են պայթուցիկ նյութեր և ձերբակալել ծրագրված պայթյունի համար կասկածվող երկու անձանց, հայտնում է Ahval թերթը` հղում տալով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հայտարարությանը:

«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մասնավորապես Ստամբուլի մեր ոստիկանության վարչությանը: Նրանք կարևոր սպանդ են կանխել Թուրքիայում», – ասել է Սոյլուն NTV լրատվականի ուղիղ հեռարձակման ընթացքում:

Սոյլուն ասել է, որ ահաբեկչական գործողությունը կազմակերպվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» կողմից։

Թուրքիան «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ ռազմական գործողություններն ակտիվացրել է 2020 թվականի ամռանից` օդային և ցամաքային գործողություններ իրականացնելով ո՛չ միայն Թուրքիայում, այլև Իրաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում