Իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ

Ապրիլի 30-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստվածությունը, հաստիքային միջոցների առկայությունը։ Ստորաբաժանումների ղեկավարները հրահանգավորել են մարտական դիրքերի ավագներին անվտանգության կանոնների պահպանման, զգոնության ամրապնդման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում