Միջազգային սկանդալ կարող է հասունանալ

Միջազգային սկանդալ կարող է հասունանալ

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուսը պատվաստվելու է Sputnik V-ով: Նա նաև հույս հայտնեց, որ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք:

Փաշինյանի այս խոսքերից հետո պատգամավորները, չգիտես թե ինչու, սկսեցին ծիծաղել:

Սակայն, ինչպես քննարկվում է սոցկայքում, դա միակ տարօրինակ բանը չէր, որը տեղի ունեցավ: Սոցկայքում լուսանկար է տարածվել, որը, ըստ երևույթին, արվել է արվել է հենց այն պահին, երբ Փաշինյանը խոսել է չինական պատվաստանյութի մասին:

Թե ինչու է ԱԺ նախագահությունն այսպես արձագանքում չինական պատվաստանյութի մասին հայտարարությանը, թերևս միայն իրենք կարող են իմանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում