Ուկրաինայի ԶՈՒ֊ն ռազմական տեխնիկա է տեղակայում Դոնբասի բնակելի տարածքում

Ուկրաինայի ԶՈՒ֊ն ռազմական տեխնիկա է տեղակայում Դոնբասի բնակելի տարածքում

Ուկրաինայի զինված ուժերը կրկին զրահատեխնիկա ու զենք են տեղակայում Դոնբասի՝ Կիևի կողմից վերահսկվող բնակավայրերում, երկուշաբթի օրը հաղորդել է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության միլիցիայի մամուլի ծառայությունը:

«Լրացուցիչ միջոցառումների երրորդ կետի խախտմամբ՝ հակառակորդը շարունակում է զենք և ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքի բնակավայրերում», – լրագրողներին ասել է ՊՆ մամուլի ծառայության խոսնակը: Նա պարզաբանել է, որ Կիևի կողմից վերահսկվող Կատերինովկա գյուղի բնակելի տարածքում, որը գտնվում է շփման գծում, գրանցվել է մեկ զրահափոխադրիչ BTR-60, իսկ Միրոնովսկի գյուղի տարածքում` երկու ՀՄՄ։

Ավելի վաղ Դոնբասում ուժի մեջ մտան հրադադարի ռեժիմի ապահովմանն ուղղված լրացուցիչ միջոցառումները: Դրանք ենթադրում են կրակելու, բնակավայրերում և դրանց հարակից տարածքներում զենք տեղադրելու, հարձակողական, հետախուզական և դիվերսիոն գործողությունների լիակատար արգելք: Բացի այդ՝ դրանք նախատեսում են կարգապահական պատասխանատվություն հրադադարի ռեժիմի խախտումների համար: Զինադադարի մասին հրահանգները, որոնք պարունակում են դրա պահպանման միջոցառումներ, պետք է ուժի մեջ լինեն մինչ հակամարտության լիարժեք լուծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում