Ո՞ւմ կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 5

Ո՞ւմ կյանքն է շեշտակի բարելավել «Թավշյա հեղափոխությունը». մաս 5

Լուրեր.com-ը շարունակում է ընթերցողի ուշադրությանը ներկայացնել, թե իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ում կյանքն է կտրուկ բարելավվել հեղափոխությունից հետո:

Դիցուք՝ ՔՊ-ական Արփինե Դավոյանը, ով վերջերս հաճախ է աչքի ընկնում ընդդիմադիր հայացքների տեր քաղաքացիների քննադատությամբ 2018-ին հայտարարագրել էր ընդամենը 576 հազար դրամի եկամուտ: 2020-ին նրա բանկային հաշվի մնացորդը կազմել է 2,198,425.00 ՀՀ դրամ, կանխիկ՝ 1,500,000.00 ՀՀ դրամ, աշխատանքից ստացված վարձատրությունը կազմել է 8,945,560.00 ՀՀ դրամ և 1,016,201.00 ՀՀ դրամ:

Ինչպես տեսնում ենք՝ Արփինե Դավոյանը իսկապես ունի պատճառներ այդչափ անձնվիրաբար պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմակիցներին ընդդիմադիրների քննադատությունից, վերադարձ նախկինին Դավոյանը, վստահաբար, չի ցանկանում…

Հետևեք մեզ նաև Telegram-ում