AM | RU
USD
EUR
RUB

Հիմնավոր են մտահոգությունները, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են. ԱԳՆ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Times.am-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը.

«Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են, հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը:

Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած բազմաթիվ պատերազմական հանցագործությունների շարքում առանձնակի աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ զինատեսակներով մեկ օրում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ կրկնակի հրթիռակոծումը, որին հրադադարի հաստատումից հետո հաջորդեցին նաև վանդալիզմի դեպքեր:

Հատկանշական է, որ Ադրբեջանը Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

Այս իրավիճակում հայկական կողմի բոլոր այն մտահոգությունները, որ Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը, առավել քան հիմնավոր են։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում առկա բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշակոթողների և պաշտամունքի վայրերի հետ կապված որևէ գործողություն չի կարող իրականացվել առանց միջազգային, առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից առկա վիճակի փաստագրման և վերականգնման աշխատանքներում գործուն ներգրավվածության: Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է և այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին»։

 

Լրահոս
Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի կայունությանը. ԱՄՆ կոնգրեսական Հասկանալի էր, որ արդեն գարնանն ադրբեջանցիներն Օմարով գալու էին և զբաղեցնեին իրենց ցանկացած բնագիծը. Վարագյան Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ անցկացվող բանակցություններն ավարտվել են Նոր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ Սուլեյմանիի սպանությունից Մենք պատասխանելու ենք, մի քիչ համբերություն ունեցիր, մի քիչ՝ այ էսքան. Սերժ Սարգսյանը` լրագրողին (տեսանյութ) Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին «Սիրեք ու գնահատեք երջանկությունը. այն ծնվում է ընտանիքում»․ Սիլվա Հակոբյանի ընտանեկան լուսանկարը «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ Պաղեստինը դեմ է Թուրքիայի կողմից պաղեստինյան և ղարաբաղյան հարցերի միջև համեմատականներին ՄԻՊ-ը եղել է Վերին Շորժայում և հարակից սարատեղիներում Իսրայելի դրոշների պատճառով Զարիֆը չեղարկել է այցը Ավստրիա ՀՀ սահմանի իրավիճակն աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար․ ԱԽ քարտուղարը հանդիպել է տաջիկ գործընկերոջը Ադրբեջանն օդ է բարձրացրել իր Բայրաքթարներն ու մյուս ԱԹՍ-ները. Իրականացվում են ուսումնական թռիչքներ Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով փլուզվել է բարձրահարկ շենք. РИА Новости Այսօրվանից 141 օրով կանգնեցվում է ատոմակայանը. փորձագետ Ադրբեջանը ՀՀ-ում կիրառում է այն ռազմավարությունը, որը Թուրքիան կիրառել էր Սիրիայում. թուրքագետը՝ Սյունիքի դեպքերի մասին Ո՞րն է լինելու ՀՀ սահմանից Ադրբեջանին դուրս հանելու և ելման դիրքեր վերադարձնելու գինը. Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է, որ ՀՀ Զինված ուժերը երկրի սահմանները չեն ցանկանում պաշտպանել. Էդիկ Բաղդասարյան «Հայաստան» դաշինքի հետ մեր նպատակները նույնն են, պարզապես ժողովրդին այլընտրանք ենք առաջարկել. Դավիթ Հարությունյան Այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ. Սերժ Սարգսյան Բոլորիս սխալների հետևանքով Հայաստանում իշխանության է եկել մի ուժ, որը կործանել է ամեն ինչ. Արթուր Վանեցյան Ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Սյունիք Ներկայացվել է «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագիրը «Ասեմ ուղիղ». Սերժ Սարգսյանն նշել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան ՀՀ-ն հուսով է, որ Ադրբեջանը կանսա ՀՀ տարածքից զինուժը դուրս բերելու միջազգային կոչերին և չի գնա իրադրության հետագա լարման Մենք խաղաղ էինք մեր լեռների պես. Ֆրանսիայի դեսպանի գրառումը Մուրադովն այսօր կմասնակցի Խնձորեսկում ադրբեջանցի գրոհայինների հետ բանակցություններին ՀՀ ԱԳՆ արձագանքը ԱՄՆ Պետդեպի օգտագործած եզրույթների վերաբերյալ․ Tert.am Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո կան բերման ենթարկվածներ ԼՂ-ում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ Վերելակից՝ Սև լիճ․ Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ» Սահմաններին տեղի ունեցածի պատճառը Արտակ Դավթյանի թերացումն է. «Ժողովուրդ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Անկախ պատգամավորների նոր նախագիծը. «Հրապարակ» Ինչու են քաղաքական ուժերի ղեկավարներին հրավիրում Մոսկվա. «Փաստ» Իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում. «Փաստ» Թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել. «Հրապարակ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan