Երևանում ավտովթար-վրաերթի վիրավորներից 1-ը ՊԵԿ պաշտոնյա է, 2-ը՝ ՊՆ սպա. նոր մանրամասներ

Երևանում ավտովթար-վրաերթի վիրավորներից 1-ը ՊԵԿ պաշտոնյա է, 2-ը՝ ՊՆ սպա. նոր մանրամասներ

Մայիսի 3-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը պարզվել է, գրում է Shamshyan.com–ը։

Պարզվել է՝ «Toyota»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Գրիգորյանը, «BMW» մակնիշի 30 PN 400 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 32-ամյա Պավել Նաղդալյանը, որից հետո Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչը՝ 29-ամյա Արթուր Հովհաննիսյանը, իր վարած «BMW» մակնիշի 34 ԼC 192 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Պ. Նաղդալյանին, ապա բախվել նրա վարած BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ հրվելով, վրաերթի է ենթարկել «Toyota»-ի վարորդ Ռ. Գրիգորյանին։

Վթար-վրաերթի հետևանքով Ռ. Գրիգորյանը, Պ. Նաղղդալյանը, Ա. Հովհաննիսյանի ուղևորը՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 27-ամյա Սամսոն Չոբանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Ա. Հովհաննիսյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Ռ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչության Արարատի բաժնի պետ, վարորդներից Ա. Հովհաննիսյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար, իսկ վիրավորներից Ս. Չոբանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում