Իսրայելը հարձակվել է Սիրիայի պոլիէթիլենային արտադրանքի պահեստի վրա

Իսրայելը հարձակվել է Սիրիայի պոլիէթիլենային արտադրանքի պահեստի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լաթաքիա նահանգում գտնվող պոլիէթիլենային արտադրանքի պահեստի վրա։ Այդ մասին հայտնել է SANA-ն:

Սիրիական նահանգի նահանգապետի խոսքով՝ հարվածից հետո մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել:

Միևնույն ժամանակ, ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, իսրայելական օդային հարձակման ժամանակ աշխատել է սիրիական հակաօդային պաշտպանությունը: ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել մի քանի հրթիռ:

Հարձակումը կատարվել է տեղական ժամանակով մոտավորապես 2:18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում