Վրաստանի վարչապետը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

Վրաստանի վարչապետը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Պաշտոնական այցի առաջին հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իլհամ Ալիևը «Զագուլբա» պալատում կհյուրընկալի Իրակլի Ղարիբաշվիլիին:

Նախատեսվում է, որ Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ:

Վարչապետը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի միլիմեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ:

Պաշտոնական պատվիրակությանն ուղեկցում է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարը դեմ առ դեմ հանդիպում կանցկացնի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում