Հունաստանի վարչապետը «Սպուտնիկ V»-ն համարել է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ

Հունաստանի վարչապետը «Սպուտնիկ V»-ն համարել է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն համարում են անվտանգ պատվաստանյութ: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք ռուսաստանյան պատվաստանյութը համարում ենք արդյունավետ եւ անվտանգ»,-հայտարարել է Միցոտակիսը՝ ելույթ ունենալով առցանց հանդիպման ընթացքում, որը կազմակերպվել էր Financial Times հրատարակության կողմից:

Վարչապետը նշել է զբոսաշրջության նշանակությունը երկկողմ հարաբերությունների համար:

«Ռուսաստանը շատ կարևոր շուկա է Հունաստանի զբոսաշրջային ճյուղի համար»,-հայտարարել Է նա: Ավելի վաղ Та Неа թերթը հաղորդել Էր, որ Հունաստանը մտադիր Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրել, քննարկվում են Moderna-ն և «Սպուտնիկ V»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում