Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի. Քերոբյան

Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի. Քերոբյան

Ես չեմ խոստացել, որ թուրքական ապրանքների վաճառքը կարգելվի: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը` նշելով, որ նման հնարավորությունը միայն քննարկվում է:

«Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ չնայած թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, դրանք այնուամենայնիվ ներմուծվում են: Սա շուկայում անհավասար մրցակցության պատճառ է դառնում»,- ասաց նա:

Քերոբյանի խոսքով՝ նպատակը ոչ թե արգելված ապրանքների ցուցակն ընդլայնելն է, այլ այն, որ արդեն արգելված ապրանքները չներկրվեն:

«Խնդիրներն այսօր կապված են նաեւ այն բանի հետ, որ որոշվի, թե որ մարմինը պետք է վերահսկի գործընթացը եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի խախտողը»,- ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Հիշեցնենք, որ թուրքական արտադրանքի ներմուծման վեցամսյա արգելքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում