AM | RU
USD
EUR
RUB

Ջրային պաշարները խիստ վտանգված են

 

Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ նամակներում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։

Այսպիսով, այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում, չափազանց կարևոր է ապահովել արցախցիների ջրօգտագործման իրավունքը և Հանրապետության ջրային անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտման մշտական սպառնալիքին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և համակարգվող հայատյացության երկարամյա պետական քաղաքականությանն ու էթնիկ հայերի դեմ ատելության քարոզչությանը հակազդելու համար անհրաժեշտ են անվտանգային լուրջ միջոցառումներ:

Նամակներում նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը։ Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև՝ ընդհանրապես բնակչության գոյությունը։

 

Լրահոս
Ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց ՀՀ 15 քաղաքացու. Վրաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է առաջարկում Ուրիխանյանը հունիսի 20-ին ընտրակեղծարարությունից խուսափելու համար Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը գերիներ վերադարձի վերաբերյալ Ալիևն ասում էր՝ իրենից 15 տարի է պահանջվելու՝ Ակնայի շրջանի ականազերծումն ավարտելու համար․ ռազմական փորձագետ Փաշինյանը՝ գերների դիմաց քարտեզներ տալու մասին Բաքվում ակնապատման քարտեզի ձեռք բերումը համարում են պատմական հաղթանակ. փորձագետ Ադրբեջանի ԱԳՆ. Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց Բաքուն Երևանին 15 մարդ է փոխանցել 15 գերի վերադառնում է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված 15 հայ զինվորականների՝ ականապ տարածքների քարտեզների դիմաց Ալիեւ. «Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է բանակցի մեզ հետ» ՔՊ-ն հունիսի 21-ից 24-ը հանրահավաք կանի Հրապարակում Հանրայինը մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակը Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր՝ նապաստակը մնում է նապաստակ․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին իր աջակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու իրենց հաղթանակը Սև լճի տարածքում 2 օր է՝ Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ են տեղակայվել Հուսահատեցնող է, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք․ Վահե Հովհաննիսյան Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 70 տարեկան: Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել ընտրություններում . «Հրապարակ» Շշի Մելոն Կոտայքում Ծառուկյանի դեմ է աշխատում․«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անզիջում պայքարի են դուրս եկել․ «Հրապարակ» Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին. «Ժողովուրդ» Որևէ անգամ չեմ զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ ատելություն տարածի․ Արման Թաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում. Վանեցյանը՝ Խաչատուր Սուքիասյանին Կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ իրար նման են, երկուսն էլ մահեր են բերում, բայց մենք հաղթահարելու ենք այդ բացիլներին. Վանեցյան Օնիկ Գասպարյանը պատասխանել է Փաշինյանին Ամեն ապուշի ասածին չեմ արձագանքելու. Խաչատրյանը՝ Ազգային հերոսի կոչումից հրաժարվելու մասին Պատահական չէ Փաշինյանի ատելությունը, նա երբևէ չի հավակնել դառնալ ժողովրդի էլիտան․ Գագիկ Ղազինյան Նիկոլը նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել. Միքայել Մինասյան Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը. Ռոբերտ Քոչարյան «Շուշիում իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ խոշոր համաձայնագիր կստորագրենք». Էրդողան Մայր Աթոռի հայտարարությունը՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ԵՊՀ-ն կտրականապես դեմ է գույքի օտարմանը. ռեկտորի ժ/պ «Դիտարկվում են ՀՀ-ի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները». ՌԴ փոխվարչապետ «Հայաստան» դաշինք` 24.1%, ՔՊ՝ 23.8,%-ը, «Պատիվ ունեմ»՝ 7.4%-ը. ըստ Գելափի՝ ընդդիմությունը հաղթում է իշխանությանը Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար. Մայր Աթոռի արձագանքը Տեղամասերում ինչ-որ բաներ է հրահրելու. ինչ է հանձնարարել Փաշինյանը՝ ըստ Աշոտյանի «Չենք ճանաչում ԿԸՀ որոշումը, կբողոքարկենք». Արզաքանցյանի թիմը հայտարարություն է տարածել Ռիքեր. Մինսկի խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan