Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին

Խփում է ոստիկանը, կալանավորվում է քաղաքացին

Yerkir.am-ը գրում է. «Ապրիլի 21-ին, Սյունիք այցելելուց եւ սյունեցիների «ջերմ ողջույնին» արժանանալուց հետո Նիկոլ Փաշինյանը ապօրինի հանձնարարություններ տվեց իրավապահ մարմիններին «հստակ եւ կոշտ արձագանքել» քաղաքացիների գործողություններին։ Բռնություններ գործադրելու այս ցուցումը կատարելով, նույն գիշերը, իրավապահները, ապօրինի, քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարելով եւ նսեմացնելով «բերման ենթարկեցին» երեսունից ավելի քաղաքացիների։ Իրավապահ մարմինների այս ակնհայտ հակաօրինական վարքագիծը բողոք առաջացրեց նաեւ Երեւանում եւ Հայաստանի այլ բնակավայրերում: Ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ խաղաղ հավաք անցկացրեցին ավելի քան հազար ցուցարարներ, որոնք պահանջում էին ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին եւ քրեական գործ հարուցել բռնություններ կատարելու հանձնարարական տված, իրականացրած եւ դրանք արդարացնող պետական պաշտոնյանների նկատմամբ:

Այս հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազը (նրան փոխարինող տեղակալը) մերժեց իջնել եւ հանդիպել ցուցարարների հետ: Դրա հետեւանքով լարված իրավիճակում սկսվեց հրմշտոց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, որի ժամանակ ոստիկանները սկսեցին անհամաչափ ուժի կիրառումը։ Հատուկ թիրախավորումով ոստիկանները հարվածներ հասցնելով, սկսեցին բերման ենթարկել ՀՅԴ անդամներին եւ ցույցի այլ մասնակիցների»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում