AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է

AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել. 1 անձ մահացել է

Ֆրանսիայում AstraZeneca ընկերության արտադրած դեղամիջոցով պատվաստումից հետո 2 մարդու մոտ գլխուղեղի թրոմբ է առաջացել, որի պատճառով նրանցից մեկը մահացել է:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի դեղերի և առողջապահական արտադրանքի անվտանգության ազգային գործակալությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է՝ նոր դեպքերը հայտնաբերվել են ապրիլի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: Թրոմբոզի հետևանքով մահացել է 60 տարեկանից բարձր կին:

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի օգտագործման սկզբից ի վեր թրոմբոզի առաջացման շուրջ 30 դեպք է գրանցվել, որի պատճառով մահացել է 9 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում այս պատվաստանյութով պատվաստվել է 3 միլիոն 855 հազար քաղաքացի:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, տասնյակ երկրներ արդեն իսկ սահմանափակել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը թրոմբոզի առաջացման պատճառով: Վերջիններս շեշտել են հնարավոր կողմնակի ազդեցությունների առնչությամբ դեղամիջոցի վերաբերյալ ավելի շատ հետազոտությունների անհրաժեշտությունը: Սկանդալի ֆոնին ընկերությունը որոշել է փոխել պատվաստանյութի անվանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում