ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ոչ ադեկվատ է գնահատել Գլենդելում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը

ԱՄՆ հայ դատի հանձնախումբն իր խորին դժգոհությունն է հայտնել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի’ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ծրագրի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, խորհրդի անդամներ Արա Նաջարյանը, Լորա Ֆրիդմանը և քաղաքապետ Դեյվ Վեյվերը համատեղ կողմ են քվեարկել և ընդունել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման նոր բանաձև, ըստ որ ի’ 2013-ին էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրացվի 8 տոկոսով, 2014-ին՝ 7 տոկոսով, 2015-ին՝ 5 տոկոսով, իսկ 2016-ին ու 2017-ին՝ 2-ական տոկոսով:

«Հարկերի և կոմունալ վճարումների ընդհանուր գնի ավելացման հետևանքով բնակարանների գները կբարձրանան ավելի քան 30 տոկոսով»,- նշել է Գլենդելի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Թալար Մալաքյանը:

Օգոստոսի 13-ին հանրահավաքներ են տեղի ունեցել Գլենդելի քաղաքային խորհրդի շենքի մոտ: Ցուցարարները քաղաքային իշխանություններից պահանջել են սակագների բարձրացման այլընտարնքային’ ավելի մեղմ, առաջարկներ քննարկել:

Արա Նաջարյանի առաջարկին դեմ են դուրս եկել քաղաքային խորհրդի անդամներ Զառա Սինանյանը եւ Ֆրենք Քինթերովը, ովքեր, պարբերականի հաղորդմամբ, ավելի համեստ բարձրացումների ծրագրով էին հանդես եկել. նրանց գնահատմամբ’ տարեկան երեքից չորս տոկոս բարձրացումը ամբողջովին բավարար է:

«Անհրաժեշտ քվեների քանակն ապահովելու համար խորհրդի անդամները իրավիճակը ծայրահեղացված և ապոկալիպտակական ներկայացրեցին: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման այլընտարնքային նախագիծն անգամ պատշաճ ուշադրության չարժանացավ: Քաղաքային իշխանությունների փաստարկները հիմնված էին մի ողջ շարք ենթադրությունների վրա, որոնք ադեկվատ քննարկման կամ այլընտրանքային առաջարկությունների քննման համար հիմք չեն կարող հանդիսանալ», – բաց նամակով գրել է Գլենդելի Հայ դատի հանձնախմբի նախագահ Պերճ Կարապետյանը:

Բնակարանների և ձեռնարկությունների վերաբերյալ Գլենդելի Հայ դատի հանձնախմբի հուլիսին կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանց 88 տոկոսը դեմ է առաջարկվող դրույքաչափին:

Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 մարդ է մասնակցել ստորագրհավաքին’ հորդորելով քաղաքային խորհրդին ավելի համեստ դրույքաչափ ընդունել:

Բարձրացումները ուժի մեջ կմտնեն այս աշնանից, իսկ Էլեկտրաէներգիայի սակագինը մինչև հաջորդ տարվա հուլիս կբարձրանա ընդհանուր 17 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում