AM | RU
USD
EUR
RUB

Վիտալի Բալասանյանն պարզաբանել է, թե ինչ է ասել Արցախում գտնվող Նժդեհի արձանի վերաբերյալ. Sputnik Արմենիա

 

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իրականությունից հեռու է որակում այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը: Բալասանյանը նման կարծիք հայտնել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Լուրեր էին շրջանառվում, թե Բալասանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաք և առաջարկել ապամոնտաժել քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը:

«Տեսեք, թե սոցիալական ցանցերում ովքեր են նման տեղեկություններ տարածում, ինչպիսի անցյալ ունեն, ինչով են զբաղված եղել այս տարիներին: Նրանք, ովքեր բարձրաձայնում են արձանի մասին, թե պետք է այն պաշտպանել, ճիշտ կլիներ, որ Ղարաբաղի սահմանը պաշտպանեին, Մարտունու շրջանը պաշտպանեին»,- ասել է Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Նժդեհի արձանի մասին խոսակցություններ եղել են, սակայն ոչ թե դրա ապամոնտաժման, այլ տեղահանման, քանի որ այն դեռ լիովին ավարտին հասցված չէ:

Բալասանյանը վստահեցնում է՝ որևէ մեկը նման խնդիր չի դրել, որ այն ընդհանրապես հանվի:

Հարցին, թե տեղահանման դեպքում որտե՞ղ պետք է արձանը տեղադրվի՝ Բալասանյանը պատասխանել է, որ տեղը որոշողը մարտունեցիներն են:

«Մենք չենք որոշողը, թե որտեղ պետք է լինի Նժդեհի արձանը: Այսինքն՝ քանդակագործն իր աշխատանքը կկատարի, և մարտունեցիներն իրենք կորոշեն՝ տեղում թողնել, թե թանգարան տեղափոխել: Սա տեղի բնակչության խնդիրն է»,- ասել է Բալասանյանը:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել էր Նժդեհի արձանն ապամոնտաժելու մասին լուրեր։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջել են մինչև մայիսի 9-ը ապամոնտաժել արձանը, իսկ ռուս խաղաղապահներն էլ առաջարկել են իրավիճակը չսրելու համար կատարել պահանջը:

Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքել էր այդ լուրերը՝ ասելով, որ արձանը կանգնեցված է իր տեղում:

Լրահոս
Բազմաթիվ հայեր կրկին էյֆորիայի մեջ են, ճիշտ այնպես, ինչպես 2018-ի մայիսին․ Հոխիկյան ՀՔԾ–ն «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքը հայտարարություն է տարածել Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց Լավրովը հորդորել է սպասել Հայաստանում կառավարության ձեւավորմանը Նիկոլ Փաշինյանն իր որդուն Արդբեջանին հանձնելու հարցով չի դիմել ԱԳՆ Կրակոցներ՝ Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսական մամուլին բարկացրել է Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազա բացելու լուրերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու մասին Ի՞նչ տեղի կունենա, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները չվերցնեն մանդատները. պարզաբանում է Աթանեսյանը «Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան Բայրամովը՝ Երևանից ունեցած ակնկալիքների մասին Ով, որ մարզում է առավելագույն ձայներ հավաքել Կրեմլի արձագանքը Փաշինյանի հաղթանակին Ի՞նչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հրաժարվեն մանդատներից. պարզաբանում է ԿԸՀ նախագահը Բռնաճնշումների մեկնարկը Հայաստանում տրված է. գիշերը ձերբակալել են Մանախին Ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերը կատարել են դիերի փոխանակում. Արցախի ԱԻՊԾ Ռոբերտ Քոչարյանը հավաք է հրավիրել Ադրբեջանը Հայաստանից գումարային փոխհատուցում է պահանջում Բաքվում սկսվել է 13 հայ ռազմագերիների գործով դատը Հայ ժողովուրդը պարտվեց ինքն իրեն. Սենոր Հասրաթյան Նոր Ազգային ժողովի պատգամավորների անունները «Վաղը, երբ 10 մետրից թուրք տեսնեք, հանեք 3 համարի թուղթ ցույց տվեք` օգնում է». Մհեր Մկրտչյան Արդյունքները պետք է բողոքարկվեն պարտադիր․ խախտումներն ահռելի էին․ Էլիբեգովա Տիգրան Մուկուչյանը՝ երեկվա հոսանքազրկումների մասին Հայաստանը առաջիկա ամիսներին կստորագրի Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապիտուլիացիոն երկրորդ փաստաթուղթը. Թուրքագետ Կառավարություն ձևավորելու համար Փաշինյանին չի բավարարել 0,08 տոկոս․ ТАСС «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու Որ ուժը քանի մանդատ կունենա ապագա խորհրդարանում Ընտրության արդյունքները բոլոր 2008 տեղամասերից ԿԸՀ պաշտոնական կայքի վերջին տվյալները Գնացեք Շուռնուխ, քանդեք Welcome to Azerbaijan ցուցանակը ու բերեք տնգեք Զվարթնոց օդանավակայանի մուտքի մոտ. Արմեն Աշոտյան Մեղրին ընտրել է Նիկոլ Փաշինյանին 946 ընտրատեղամասերի արդյունքը «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները Ընտրության արդյունքները 706 տեղամասերում Ընտրության արդյունքները 607 տեղամասերում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan