Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ)

Մոնիկա Գրիգորյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ)

«Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ-ից:

Կադրերում Մոնիկան ներկայացել է լողազգեստով և մոխրագույն երանգի երկարափեշ վերնազգեստով: Երիտասարդ գեղեցկուհին արձակել է վարսերը, նախընտրել` նուրբ շպար: Մոդելի գրավիչ կերպարն ամբողջացրել են բարձրակրունկները:

Նշենք, որ Մոնիկան մայիսի 16-ին Ֆլորիդայում կայանալիք «Միսս տիեզերք» մրցույթին կներկայացնի Հայաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում