Հալեպում հայ զինվոր է սպանվել

Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով կրկին հայ զինվոր է զոհվել: Այս մասին yerakouyn.com-ը’ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ տեղեկությունների՝ զոհվածը 1991թ. ծնված Վրեժ Քեշիշյանն է, ով ծառայում էր սիրիական բանակում: Նա զոհվել է Իդլիբ նահանգում, հարազատները նրա մահվան լուրը ստացել են նախօրեին:

«Արմենպրես»-ի Հալեպի աղբյուրը տեղեկացրեց, որ հաճախակի համացանցի եւ հեռախոսակապի խափանումներ են լինում: «Ընդհանուր իրավիճակը հանդարտ է, սակայն վտանգը միշտ էլ կա: Շատ հաճախ անսպասելի կրակոցներ են լինում եւ հարկավոր է ամեն վայրկյան զգոն լինել»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում