Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ՌԴ-ի հետ երկխոսությանը Եվրամիության պատրաստակամության մասին

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ՌԴ-ի հետ երկխոսությանը Եվրամիության պատրաստակամության մասին

Եվրամիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսությանը, եկել է ժամանակը, որպեսզի Մոսկվան վերադառնա իր մոտ: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովին։

«Մենք նաև խոսելու ենք Ռուսաստանի մասին՝ ամենից առաջ այն բանից հետո, երբ Մոսկվայում պատժամիջոցների ենթարկվեցին ԵՄ-ի ներկայացուցիչները և հայտարարվեց «ոչ բարեկամական պետությունների ցուցակի» մասին: Այժմ կարևոր է, որ ԵՄ-ն չհեռանա իր ուղուց, հանդես գա մարդու իրավունքների օգտին, այդ թվում՝ Ռուսաստանում, և շարունակի այդ անել համախմբված: Մենք պատրաստ ենք երկխոսության, և եկել է ժամանակը, որպեսզի Մոսկվան վերադառնա երկխոսության»,- ասել է Մաասը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում