Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Ալիևը շնորհավորել են միմյանց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ՝ նշելով, որ երկու երկրներն էլ հարգում են ազատագրող զինվորների սխրանքի հիշատակը և երախտապարտ են վետերաններին ցուցաբերած անսահման հերոսությունների և նվիրվածության համար։

Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է ռուս-ադրբեջանական համագործակցությունը խորացնելու երկկողմ դիրքորոշումը և պայմանավորվածություն ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում