Ինչ քրեական գործով են խուզարկել «Դոն Պիպոյի» առանձնատունը

Ինչ քրեական գործով են խուզարկել «Դոն Պիպոյի» առանձնատունը

Ոստիկանները Արթուր Ասատրյանի առանձնատանը խուզարկությամբ փնտրում էին ապօրինի զենք-զինամթերք, սակայն ոչինչ չեն չգտան։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը։

Նրա խոսքով՝ խուզարկությունը հիմնականում կապված էր հարուցված հին քրեական գործի շրջանակներում․ «Խուզարկություն են իրականացրել մոտ մեկ ամիս առաջ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հարուցված քրեական գործով, ինչպես նաեւ օրերս Էջմիածնում տեղի ունեցած սպանության առթիվ հարուցված քրեական գործով։ Փնտրում էին ապօրինի զենք-զինամթերք, սակայն ոչինչ չեն չգտան»,- ասաց Վասակյանը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մեծ թվով ոստիկաններ կրկին խուզարկություն էին իրականացրել Արթուր Ասատրյանի առանձնատանը։

Նշենք նաև, որ մայիսի 5-ի գիշերը Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել։ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ սպանվածը «Դոն Պիպոյի» թիկնապահներից 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում