Պուտինը հայտնել է` ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը

Պուտինը հայտնել է` ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել մոտ 21,5 մլն մարդ: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` հայտնել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը` պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մեզ մոտ գրեթե 21,5 մլն մարդ արդեն պատվաստվել է: Արդյունքները երկրով մեկ շատ լավն են»,– ասել է Պուտինը:

Պուտինը երկրի քաղաքացիներին կոչ է արել ժամանակ չկորցնել և մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավին:

Համավարակի ողջ ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է «Քովիդ-19»-ով վարակման 4 888 727, մահվան` 113 647 դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում