Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է

Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը լուծված է:

«Ես պատերազմից հետո բազմիցս ասել եմ, և հիմա ուզում եմ կրկնել, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է: Ադրբեջանն այդ հարցը լուծել է ինքնուրույն՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ»,- ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ասել է Ալիևը AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` Ադրբեջանի տարածքում «չկա տարածքային միավոր ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է»:

«Հակամարտությունը լուծված է, և ես կարծում եմ, որ այս խնդրին վերադառնալու անհրաժեշտություն չկա: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, ապա դա նրա խնդիրներն են»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում