ԱՄՆ-ում կկայանա «Հայկական գանձերի ժառանգություն» գիրք-ալբոմի շնորհանդեսը

Հայագիտության և հետազոտության ազգային ասոցիացիայում (ՀՀԱԱ) օգոստոսի 24-ին տեղի կունենա Միչիգանի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանի ցուցանմուշները ներկայացնող «Հայկական գանձերի ժառանգություն» հատորի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’վյակակոչելով Armenian Mirror Spectator անգլալեզու շաբաթաթերթը, շնորհանդեսի գլխավոր բանախոսը կլինի գրքի գործադիր խմբ ագիր, հայտնի մտավորական Էդմոնդ Ազատյանը, ով կպատմի Մանուկյան թանգարանի գործունեության և հատորի ստեղծման մասին: Ներածական խոսքով հանդես կգան Armenian Mirror Spectator-ի խմբագիր Ալին Գրիգորյանը և ՀՀԱԱ-ի ակադեմիական հարցերով տնօրեն Մարկ Մամիկոնյանը:336 էջանոց և 250 գունավոր լուսանկարներ պարունակող հատորում ներկայացված են թանգարանի ավելի քան 160 ցուցանմուշները’ հակիրճ նկարագրական տեղեկություններով:

Ցուցանմուշների արվեստագիտական և մշակութային արժեքների մասին գրքում ներառված է հեղինակավոր ինը մասնագետների խոսքը: Գրքի խմբագրական համադրողն է Սիլվի Մերյանը, իսկ ընդհանուր համադրողը’ Լյուսի Արդաշը:

«Հայկական գանձերի ժառանգություն» միայն մեկ գիշեր հասանելի կլինի հատուկ’ 60 ԱՄՆ դոլար գնով: Գրքի իրական արժեքն է 75 ԱՄՆ դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում