Լավրով․ Պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը

Լավրով․ Պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կարգավորման բանալին ձեռք բերված նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների լիակատար իրականացումն է։ Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, այս մասին Բաքվում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։

Լավրովի խոսքերով, համաձայնությունների կատարման մեջ կարևոր ներդրում է ունենում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը, որոնք զբաղվում են տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման հստակ ուղիների մշակմամբ։

Լավրովի խոսքերով, պահանջված է մնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը՝ առաջին հերթին հումանիտար հարցերի լուծման ու կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղություններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում