Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռի արձակման մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռի արձակման մասին

Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 480 հրթիռ, Իսրայելի ուղղությամբ արձակված ևս 150 հրթիռ պայթել է անկլավում: Ինչպես գրում է Tert.am-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:

«Մինչ այժմ Գազայի հատվածից մոտ 480 հրթիռ է արձակվել Իսրայել, այդ ուղղությամբ արձակված ևս 150 հրթիռ պայթել է Գազայի հատվածում»,- ասել են մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ «Երկաթե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից 200-ը:

Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում