Պուտինն ու Էրդողանը քննարկել են Երուսաղեմում տիրող իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Երուսաղեմում տիրող իրավիճակը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «անցկացրել են մտքերի առարկայական փոխանակում՝ կապված Արեւելյան Երուսաղեմում իրավիճակի սրման հետ»:

«Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող բախումների, սպանվածների եւ վիրավորների թվի աճի վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմերին կոչ են արել լիցքաթափել լարվածությունը եւ խաղաղ ճանապարհով լուծել առաջացող խնդիրները», – հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Միեւնույն ժամանակ, նշվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի սկզբունքային դիրքորոշումը` հակամարտությունը երկու պետության սկզբունքով կարգավորելու վերաբերյալ՝ համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային իրավական նորմերի հիման վրա, ինչպես նաեւ միջազգային միջնորդների քառյակի (Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ, ԱՄՆ) հատուկ դերը բանակցային գործընթացին նպաստելու գործում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում