ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին

ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիագովն այս տարվա մայիսի 13-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին տեղեկացրել է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության պետական սահմանին մայիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Ըստ հայկական կողմի՝ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետրով առաջ են անցել դեպի հայկական տարածք:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ քննարկել է ստեղծված իրավիճակը:

ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում: Իրավիճակի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի եւ ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն»,- ասվում է ՀԱՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում