Արմեն Գրիգորյանը բացատրել է` ինչպես են ադրբեջանցիները մտել Հայաստանի տարածք

Արմեն Գրիգորյանը բացատրել է` ինչպես են ադրբեջանցիները մտել Հայաստանի տարածք

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բացատրել է, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանի զինված ուժերը կարողացել են մուտք գործել Հայաստանի պետական սահմանից ներս: Գրիգորյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային փոփոխություններն են եղել, և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:

«Գիտեք, որ սահմանագիծը երկարել է, և այս պայմաններում բոլոր խնդիրները միանգամից լուծել չի հաջողվել, բայց միանշանակ է, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք»,–ասել է Գրիգորյանը։

Նա ընդգծել է` այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դա անելու համար երկար ժամանակ է պահանջվել։ Այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի:

«Սա չպետք է ընկալել, որպես լոկալ միջադեպ, սա գլոբալ պրովոկացիա է, որը կատարվել է Ադրբեջանի և, համոզված եմ, դաշնակիցների դրդմամբ։ Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,–ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը նշել է, որ սեղմ ժամկետում հայկական բանակը լիովին կվերականգնվի։ Նրա խոսքով ՝ Ադրբեջանի կողմից սադրանքի փորձերը ձեռնարկվում են տարբեր ուղղություններով, սակայն ՀԱՊԿ-ում գործարկված գործընթացը թույլ կտա լուծել այդ հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում