Հսկա աստերոիդ է մոտենում Երկրին. Այն ավելի մեծ է, քան Քեոփսի բուրգը

Հսկա աստերոիդ է մոտենում Երկրին. Այն ավելի մեծ է, քան Քեոփսի բուրգը

2015 KJ19 աստերոիդը Apollo խմբից, որն առաջին անգամ նկատվել է 2015 թվականի մայիսի 20-ին, կմոտենա Երկրին այսօր՝ մայիսի 14-ին: Դրա չափերը գերազանցում են Քեոփսի բուրգը, ասվում է ՆԱՍԱ-ի կայքում: Այս մասին տեղեկացնում է Analitik.am-ը:

Գործակալության տվյալներով, աստերոիդի տրամագիծը 88-200 մետր է, իսկ Քեոփսի բուրգի բարձրությունը՝ 147 մետր: Արեգակի շուրջ աստերոիդի պտույտը հավասար է 1094 երկրային օրվա:

Նշվում է, որ այն մեր մոլորակի համար վտանգ չի ներկայացնում. Դրա թռիչքային ուղու ամենամոտ կետը 15 անգամ ավելի հեռու կլինի, քան Երկրից մինչև Լուսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում