Փաշինյանը զանգել է Պուտինին

Փաշինյանը զանգել է Պուտինին

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ի ուշ երեկոյան տեղի է ունցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

Քննարկվել է Լեռնայի Ղարաբաղի շուրջ իրավիճակը: 

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Պուտինը շեշտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի և 2021թ.-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների խիստ պահպանում, հատկապես հրադադարի ռեժիմի պահպանման մասով: 

Ռուսական կողմը հաստատել է ակտիվ միջդնորդական ջոնքեր գործադրելու պատրաստակամությունը և աջակցումը Երևանի ու Բաքվի միջև կապերի պահպանման հարցում՝ ի շահ տարածաշրջանային կայունության: Փաշինյանը իր երախտագիտություննէ  հայտնել ՌԴ նախագահի՝ արտահայտվելով կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին: 

Քննարկվել է նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցը: Ձեռք է բերվել պայմանավորվածությունը տարբեր մակարդակներում կապեր պահպանման մասին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում