Չենք պատրաստվում մեր տարածքից որևէ մետր թողնել ադրբեջանական կողմին. ՊՆ

Չենք պատրաստվում մեր տարածքից որևէ մետր թողնել ադրբեջանական կողմին. ՊՆ

Սյունիքի, Վարդենիսի ուղղություններում այս պահին ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից հայտնեցին նաև, որ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումը ադրբեջանական կողմին ներկայացվել է շատ հստակ և կոշտ։ «Ներկայացվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր իրենց թողնել, պետք է իրենք հեռանան։ Տարածքները մերն են ու դա չի քննարկվում»,– հայտնեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում