Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին հակական կողմի հաղորդագրությունը դարձյալ տարբերվում է ռուսականից

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին հակական կողմի հաղորդագրությունը դարձյալ տարբերվում է ռուսականից

ՀՀ կառավարությունը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. 

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքը երեկ հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակագրերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»:

Քիչ առաջ տարածվել էր նաև ռուսական կողմի հայտարարությունը, որում նշված չէր, որ ՌԴ նախագահը կարծում է, որ ադրբեջանական զորքերը պետք է ետ քաշվեն դեպի ելման կետեր: Առավելագույնը, որ նշված է, էսկալացիայի անթույլատրելիություն է եղել:

Հիշեցնենք, որ նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև անցյալում: Մասնավորապես, ՀՀ ԶՈւ ԳՇ տարածած հայտարարությունից հետո տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հեռախոսազանքի վերաբերյալ հայկական կողմի մամուլի հաղորդագրությունը էականորեն տարբերվում էր ռուսականից: Հայկական կողմի հայտարարության մեջ նված էր, որ Պուտինը աջակցություն է հայտնել Փաշինյանին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում