Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել. գյուղապետ․ News.am

Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել. գյուղապետ․ News.am

Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ նշելով, որ մոտավոր հաշվարկով՝ հակառակորդը առաջացել է 300–ից 400 մետր։

«Ադրբեջանական կողմն այս անգամ առաջացել է Վարդենիսի սարատեղիի ձախ հատվածում։ Այդտեղ ո՛չ մենք էինք եղել, ո՛չ իրենք, ազատ գոտի էր այդ տարածքը, երեկ հասկացանք, որ իրենք իջել են մոտավոր հաշվարկով 300–ից 400 մետր։ Նրանք տրամադրված չեն հետ գնալու, բայց մեր կողմը ոնց պետք է՝ կանգնած է»,– ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում