ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ կգումարի, օրակարգում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է

ԱԺ–ն այսօր արտահերթ նիստ կգումարի, օրակարգում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ին:

Խորհուրդը համաձայնություն է տվեց մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, նախաձեռնությանն այսօր միացել էր նաև «Լուսավոր Հայաստանը»։ Արտահերթ նիստը հրավիրվում է հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հարցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում