«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է ՌԴ անվտանգության հարցերին». Պուտին

«Պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է ՌԴ անվտանգության հարցերին». Պուտին

Իսրայելի ու Պաղեստինի հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է Ռուսաստանի անվտանգությանը, վստահ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ուրբաթ, Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը, երկրի ղեկավարը մասնակիցներին առաջարկել է «իրենց կարծիքը հայտնել այն մասին, թե ինչպիսին է այժմ իրավիճակը Միջին Արևելքում»:

«Ես նկատի ունեմ պաղեստինա-իսրայելական սրված հակամարտությունը: Դա տեղի է ունենում մեր սահմանների անմիջական հարևանությամբ և ուղղակիորեն ազդում է մեր անվտանգության շահերի վրա»,- ասել է Պուտինը:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1800 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում