Թշնամի երկրի զինվորը 5-6 կմ ներխուժել է ՀՀ տարածք, նրանց հետ բանակցում են. լրջանալ է պետք. Մակինյան (տեսանյութ)

Թշնամի երկրի զինվորը 5-6 կմ ներխուժել է ՀՀ տարածք, նրանց հետ բանակցում են. լրջանալ է պետք. Մակինյան (տեսանյութ)

Այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններում դա առնվազն այս իշխանությունների կողմից դավաճանություն է: Ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Ինչ է նշանակում թշնամի երկրի զինվորները 5-6 կմ ներխուժել է ՀՀ տարածք, իսկ իրենց հետ ինչ-որ բանակցություններ են վարում: Իսկ որտեղ են Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորները, որտեղ է Գերագույն Գլխավոր հրամանատարը: Մենք պետք է լրջանանք և գիտակցենք, թե այս մարդիկ ուր են տանում երկիրը»,- նշեց ՀՀ երրորդ նախագահի փաստաբանը։

Տեսանյութը՝ Pastinfo.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում