Ինչու՞ կարևոր գերատեսչությունները, որոնց շատ հարցեր ունենք, չեն մասնակցում հրատապ նիստին. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Ինչու՞ կարևոր գերատեսչությունները, որոնց շատ հարցեր ունենք, չեն մասնակցում հրատապ նիստին. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կարգավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ ինչու՞ է ներկա միայն Արտաքին գործերի փոխնախարարը և որտե՞ղ են մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները:

«Կարևոր գերատեսչություններից ովքե՞ր են հրավիրված եղել և ի՞նչ հիմնավորմամբ են բացակայում գերատեսչությունների ներկայացուցիչները»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը:

Հարցին ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց՝ տեղյակ չէ, թե ինչ հիմնավորումներով են բացակայությունները:

«Մենք հրավեր ենք ուղարկել ՊՆ-ին, ԱԱԾ-ին, հրավիրել ենք բոլոր այն գերատեսչություններին, որոնք պատասխանատու են այս իրավիճակում, թե ինչի համար նրանք ներկա չեն ես չունեմ տեղեկություններ»,– ասաց Թագուհի Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանը նաև խնդրեց, որ տվյալ հարցին պատասխանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս նշեց՝ կարծում է, որ նիստի ընթացքում գործընկերները կմիանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում