Մի՛ ստեք, մարդիկ անզեն աչքով տեսնում են, որ ադրբեջանցիները քայլելով գալիս են․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Մի՛ ստեք, մարդիկ անզեն աչքով տեսնում են, որ ադրբեջանցիները քայլելով գալիս են․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)

Պատմական ծանր ժամանակներ ենք ապրում, կոնկրետ իմ ծննդավայրը վտանգի տակ է: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Երբ ես երկու շաբաթ առաջ մեր սահմանների կահավորման մասին հարց էի բարձրացնում, վարչապետից ստացա հեգնական պատասխան, որ ինչ պետք է, արվում է և լավ է, որ դու և ադրբեջանցիները չեք տեսնում, և հիմա լա՞վ է, որ ադրբեջանցիներն արդեն ուրիշ բաներ են տեսնում»,- ասաց նա:

Նա հարց բարձրացրեց, թե ո՞ւմ հետ միասնական լինեն, երբ շարունակում են հայրենիքը մի քանի կլիոմետրով ավելի է փոքրացել, որ ասում եք, թե պատգամավորի տված հարցի արդյունքում ադրբեջանցիները հարձակվեցին, դուք հասկանո՞ւմ եք՝ ուր ենք գնում, սա ինչ դիսկուրս է: «Մենք եթե որևէ բան ունենք խոսելու, դա միջազգային հանրության հետ խոսելն է բանակցությունների միջոցով, որ ազերիները հետ գնան ու վայն էն ա, որ հանկարծ մենք կարողացանք թույլ տալ, որ Ադրբեջանը մարսի այսօրվա ոտնձգությունը ՀՀ սուվերեն պետության նկատմամբ, եթե սա մարսեցին, շատ ավելի վատ է լինելու»,-ասաց նա:

Նա պաշտոնյաներին կոչ արեց չստել, քանի որ մարդիկ տեսնում են, որ քայլելով գալիս են: «Ես ուզում եմ ահազանգել, որ Գեղարքունիքի մարզում չունենք ռուսական ներկայացվածություն, և կոնկրետ Կութ համայնքից ունեմ ահազանգ, որ քաղաքացիներն անզեն կանգնած են եղել և նայել են, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում հայկական տարածք»,- ասաց նա՝ հավելելով՝ նրանց խնդրանքն է, որ հովիվներին տրամադրեն զենք: Նա հարց բարձրացրեց, թե կոնկրետ Գեղարքունիքի մարզով ո՞վ է բանակցում, ի՞նչ է բանակցում, և ի՞նչ նպատակ ունի ու ի՞նչ պահանջներ է դրել Ադրբեջանը:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ տարակուսելի են ուժայինների գործողությունները: Նա նաև նկատեց, որ այս ֆոնին մարդիկ քարոզչություն են անում, իսկ դա քաղաքական անպատասխանատվություն է յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ: «Մենք այսօր կանգնած ենք իսկապես մեր հայրենիքի կորստի վտանգի առաջ»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում