Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան

Մակրոնը հայտարարել է Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին. Փաշինյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ռազմական օգնություն է առաջարկել, այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Փաշինյանը։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը:

«Հեռախոսազրույցում Մակրոնն ասել է, որ հարցի տեղափոխումը ինքը դիտարկում է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդ։ Եվ ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա կարևոր համարեց, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն։

«Մենք ուշի ուշով հետևում ենք այդ իրադարձություններին և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք», – ասաց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում