Կանադան իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

Կանադան իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ

Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն Twitter-ի իր էջում իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները:

«Կանադային անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի մասին հաղորդագրությունները՝ կապված հայկական տարածք ներխուժման մասին լուրերի հետ:

Մենք բոլոր կողմերին հորդորում ենք լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի պայմանագիրը և շարունակել բանակցությունները մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր գործողությունները, որոնք կարող են խարխլել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության սրման, պետք է դադարեցվեն», – գրել է Գառնոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում