«Ասեմ ուղիղ». Սերժ Սարգսյանն նշել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ

«Ասեմ ուղիղ». Սերժ Սարգսյանն նշել է՝ ինչու է դաշինք կազմում Վանեցյանի հետ

Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանել է հարցին՝ ինչու է որոշել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ նախընտրական դաշինք կազմել։

«Երբեմն ես լսում եմ կարծիքներ, թե Արթուր Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում։ Շատ պարզ, Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերիր ողջ իրական էությունը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին։ Ավաղ, նրան չլսեցին։

Ասեմ ուղիղ. դժվար թե գտնվի մի մարդ, ով այս իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը։ Սա ասելով, իհարկե, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր ցավն ամենացավոտն է համարում, սակայն անձնական զգացողությունները, ամբիացիաներն անցողիկ են, և խիստ երկրորդական այն առաքելության համեմատ, որն ունի յուրաքանչյուր գիտական հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում», – հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում