Այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ. Սերժ Սարգսյան

Այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ. Սերժ Սարգսյան

Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել, «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ինչո՞ւ ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում. նրանք, ովքեր գլխավորում են նախընտրական ցուցակները, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոն։ Իսկ ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։ Ես իմ խորհուրդներով ընդամենն օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Իսկ ինչո՞ւ՝ շատ պարզ, ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոնում», – ասաց Սերժ Սարգսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում