AM | RU
USD
EUR
RUB

Այսօրվանից 141 օրով կանգնեցվում է ատոմակայանը. փորձագետ

 

Այսօրվանից 141 օր ժամկետով կանգնեցվում է Հայկական ԱԷԿ-ը: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ սա զուտ էներգետիկ համակարգին վերաբերող լոկալ խնդիր է, ապա չարաչար սխալվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վահե Դավթյանը

«Դավաճանական ռեժիմի կողմից արտահանման քաղաքականության ձախողման արդյունքում կանգնեցված է նաև երկրի խոշորագույն էներգետիկ օբյեկտներից մեկը՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը: Դրա հետ մեկտեղ Երևանի ՋԷԿ-ը դիտարկվում է որպես ռեզերվային միջոց: Մինչդեռ ավանդաբար ԱԷԿ-ի կանգնեցման ժամանակ հենց ՋԷԿ-երն էին իրենց վրա վերցնում հիմնական գեներացիոն բեռը: Այդպիսին է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման սխեման, որը ոչնչացվեց վերջին 3 տարվա ընթացքում:

Երկրում ստեղծված էլեկտրաէներգետիկ պակասորդը լրացվելու է Վրաստանից ներկրման ճանապարհով: Հայտնի է, որ Վրաստանն ինքը էլեկտրաէներգիա ներկրող պետություն է, ընդ որում՝ ներկրման կառուցվածքում առյուծի բաժին է զբաղեցնում ադրբեջանական ու մասամբ թուրքական էլեկտրաէներգիան: Ուստի, չունենալով մեծ ավելցուկային հզորություններ, Վրաստանը ստիպված է լինելու ավելացնել էլեկտրաէներգիայի ներկրումն Ադրբեջանից ու Թուրքիայից՝ այն Հայաստան վերաարտահանելու նպատակով:

Այս ամենը կարելի է դիտարկել «Հյուսիս-Հարավ» (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծն օրակարգից հանելու համատեքստում, ինչին գումարվում է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման անթույլատրելի դանդաղ տեմպերն ու Հայաստան-Վրաստան գծի կառուցման նախագծի գրեթե սառեցված կարգավիճակը:

Մեծ հաշվով այս կոնֆիգուրացիան տեղավորվում է Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքների միջև ընթացող մրցակցության շրջանակների մեջ: Առաջինն ավանդաբար բխել է Հայաստանի շահերից, որոնք այժմ ոտնահարված են, մոռացված, երկրորդի համար մշտապես պայքարել է Ադրբեջանը՝ այժմ ստանալով մեծ հնարավորթյուն Հայաստանը վերջնականապես տարածաշրջանային կոմունիկացիաներից դուրս մղելու համար»,- գրել է Դավթյանը:

Լրահոս
Ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ ադրբեջանական կողմը ազատ արձակեց ՀՀ 15 քաղաքացու. Վրաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը` Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին (տեսանյութ) Ի՞նչ է առաջարկում Ուրիխանյանը հունիսի 20-ին ընտրակեղծարարությունից խուսափելու համար Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը գերիներ վերադարձի վերաբերյալ Ալիևն ասում էր՝ իրենից 15 տարի է պահանջվելու՝ Ակնայի շրջանի ականազերծումն ավարտելու համար․ ռազմական փորձագետ Փաշինյանը՝ գերների դիմաց քարտեզներ տալու մասին Բաքվում ակնապատման քարտեզի ձեռք բերումը համարում են պատմական հաղթանակ. փորձագետ Ադրբեջանի ԱԳՆ. Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց Բաքուն Երևանին 15 մարդ է փոխանցել 15 գերի վերադառնում է Հայաստան․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված 15 հայ զինվորականների՝ ականապ տարածքների քարտեզների դիմաց Ալիեւ. «Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է բանակցի մեզ հետ» ՔՊ-ն հունիսի 21-ից 24-ը հանրահավաք կանի Հրապարակում Հանրայինը մերժել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակը Նապաստակին ուզում ես երկաթե մանդատ տուր, ուզում ես տիտանից մանդատ տուր՝ նապաստակը մնում է նապաստակ․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը հունիսի 21-ին իր աջակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու իրենց հաղթանակը Սև լճի տարածքում 2 օր է՝ Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ են տեղակայվել Հուսահատեցնող է, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք․ Վահե Հովհաննիսյան Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 70 տարեկան: Գողականների մեծ մասը չեզոք դիրք է բռնել ընտրություններում . «Հրապարակ» Շշի Մելոն Կոտայքում Ծառուկյանի դեմ է աշխատում․«Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անզիջում պայքարի են դուրս եկել․ «Հրապարակ» Փաշինյանը իրեն չտրվող ձայները խնդրում է տալ Արամ Սարգսյանին. «Ժողովուրդ» Որևէ անգամ չեմ զգացել, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի որևէ դասախոս ժողովրդի նկատմամբ ատելություն տարածի․ Արման Թաթոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում. Վանեցյանը՝ Խաչատուր Սուքիասյանին Կորոնավիրուսն ու նիկոլավիրուսը շատ իրար նման են, երկուսն էլ մահեր են բերում, բայց մենք հաղթահարելու ենք այդ բացիլներին. Վանեցյան Օնիկ Գասպարյանը պատասխանել է Փաշինյանին Ամեն ապուշի ասածին չեմ արձագանքելու. Խաչատրյանը՝ Ազգային հերոսի կոչումից հրաժարվելու մասին Պատահական չէ Փաշինյանի ատելությունը, նա երբևէ չի հավակնել դառնալ ժողովրդի էլիտան․ Գագիկ Ղազինյան Նիկոլը նախատեսում է հայի ձեռքով հայի արյուն թափել. Միքայել Մինասյան Իմ կյանքն ու Արցախի ազատագրման պայքարը խաչված էին, այս մարդիկ ուղղակի քանդեցին, ավիրեցին իմ կյանքի գործը. Ռոբերտ Քոչարյան «Շուշիում իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ խոշոր համաձայնագիր կստորագրենք». Էրդողան Մայր Աթոռի հայտարարությունը՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ ԵՊՀ-ն կտրականապես դեմ է գույքի օտարմանը. ռեկտորի ժ/պ «Դիտարկվում են ՀՀ-ի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները». ՌԴ փոխվարչապետ «Հայաստան» դաշինք` 24.1%, ՔՊ՝ 23.8,%-ը, «Պատիվ ունեմ»՝ 7.4%-ը. ըստ Գելափի՝ ընդդիմությունը հաղթում է իշխանությանը Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար. Մայր Աթոռի արձագանքը Տեղամասերում ինչ-որ բաներ է հրահրելու. ինչ է հանձնարարել Փաշինյանը՝ ըստ Աշոտյանի «Չենք ճանաչում ԿԸՀ որոշումը, կբողոքարկենք». Արզաքանցյանի թիմը հայտարարություն է տարածել Ռիքեր. Մինսկի խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan