Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Բաքուն արձագանքել է Երևանի՝ ՀԱՊԿ դիմելու քայլին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ, ում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Ինչպես փոխանցում է Minval.az կայքը, Բայրամովը մեկնաբանել է Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանային լարվածության հետ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ»,– ասել է ադրբեջանցի նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» և իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում